Մոուրինյու. Մենք ավելիին էինք արժանի, բայց ոչ հաղթանակի
Спорт«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Քրիսթալ Փելասից» 1:2 հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-«Քրիսթալ Փելասը» ցույց տվեց, որ այսօր նրանք լիովին պատրաստ էին խաղին: Թիմը պատրաստ էր, ֆուտբոլիստները, երկրպագուները... նրանք ֆանտաստիկ վճռականություն ցուցաբերեցին: Հաջողությունն էլ նրանց հետ էր, սակայն այսօր նրանք արժանի հաղթանակ տոնեցին: Կարծում եմ` մենք ավելիին էինք արժանի, բայց ոչ հաղթանակի: Մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց` 0:0 հաշվի ժամանակ չնշանակելով 11-մետրանոց հարված, բայց ընդհանուր առմամբ վերջնական արդյունքը պայմանավորված էր մրցակցի խաղով:
Թիմի խաղը կախված է 11 ֆուտբոլիստից: Չեմ կարող ասել, որ այսօր 11 ֆուտբոլիստ լավ խաղաց: Մի քանիսի մոտ անհատական որակները հեռու էին իդեալական լինելուց: Ինձ մեղադրում եմ, որ նրանց չեմ փոխարինել խաղի ընթացքում և թույլ եմ տվել մասնակցել ամբողջ խաղին: Երրորդ փոխարինումը անելուց հետո մտածում էի, որ անհրաժեշտ է չորրորդը,-ասել է պորտուգալացի մասնագետը: