Ուլիս - Միկա. խաղից առաջ
СпортԲարձրագույն խումբ, 55-րդ տուր
օգոստոսի 30, Ֆինանսների նախ. «Միկա» մարզադաշտ, սկիզբը՝ 17:00
գլխավոր մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
բուքմեյքերներ՝ 2.40 - 3.20 - 2.60
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Ուլիսը» «Միկային» հյուրընկալում է վերջինիս հարկի տակ:
Ներկա դրությամբ ետնապահների մրցավեճը մեծ կարևորություն ունի երկու թիմերի համար: «Ուլիսը» և «Միկան» առայժմ որևէ հաղթանակ չեն տոնել, իսկ «Ուլիսն», առհասարակ, միավոր չի վաստակել: Ի շնորհիվ 1-ին տուրում «Բանանցի» հետ ոչ-ոքիի՝ «Միկան» իր ակտիվում 1 միավոր ունի:
Առաջնության անհաջող մեկնարկը երկու թիմերի դեպքում էլ միևնույն պատճառն ունի. թե՛ «Ուլիսը», թե՛ «Միկան» մրցաշրջանի մեկնարկից առաջ կազմի հիմնային փոփոխություն են ունեցել: Առաջին 4 տուրերից հետո պատկերը բացասական է երկու կողմերի համար:
Թիմերը նախորդ տուրում պարտություններ են կրել. «Ուլիսը» 4 անպատասխան գնդակ է ընդունել «Ալաշկերտից», իսկ «Միկան» 2:3 հաշվով զիջել է «Գանձասար Կապանին»:
Հատկանշական է, որ այսօր իրենց նախկին թիմի դեմ են խաղալու Արսեն Բեգլարյանը և Անդրեյ Բելոմիտցևը, ովքեր նախորդ տարի «Ուլիսի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ էին:
Թիմերի դիմակայության պատմությունը բաղկացած է 37 խաղից: Նախորդ առաջնությունում թիմերը միմյանց հետ հանդիպել են 4 անգամ. 2 անգամ հաղթանակն ուղեկցել է գործող փոխչեմպիոնին՝ 2:1 և 3:1, 2 անգամ էլ հաղթել են միկացիները՝ 1:0 և 3:0:
«Ուլիսի» դեմ խաղում «Միկայից» ամենաարդյունավետը գործել է Ալեքսը` խփելով 7 գնդակ: «Ուլիսի» լավագույն ռմբարկուն «Միկայի» հետ դիմակայություններում Արտյոմ Ադամյանն է, ով 3 գոլ է խփել:
«Միկայի» ներկայիս լավագույն ռմբարկուն Թայմուրազ Տոբոևն է, ով 2 գոլ է խփել: «Ուլիսից» առայժմ մեկ անգամ գոլով աչքի է ընկել Միլուտին Իվանովիչը, իսկ երևանյան թիմի մյուս գոլը՝ որպես ինքնագոլ, գրանցվել է «Շիրակի» պաշտպան Միլոշ Ստամենկովիչի անվան տակ:
Երկու թիմերը մարտունակ կազմերով են մոտենում հանդիպմանը: «Ուլիսի» մամուլի քարտուղարությունից armsport.am-ը տեղեկացավ, որ հանդիպմանը կարող է մասնակցել նաև թիմի նորեկ Բեն Ազիզ Իսմա Զագրեն: