Մալագան շատ լավ էր պաշտպանվում. Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմար
Спортtert.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է «Մալագայի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակի մասին Պրիմերայի երկրորդ տուրում։
«Այսօրվա խաղը բարդ ստացվեց։ «Մալագան» շատ լավ էր պաշտպանվում, սակայն գոլ խփեցինք եւ վաստակեցինք երեք միավոր։ Դա հենց այն էր, ինչ ցանկանում էր թիմը։
Այս մրցաշրջանում նույնպես մեծ նպատակներ ունենք։ Գոլերը կարեւոր են, սակայն «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն առաջին հերթին մտածում են հաղթանակների եւ տիտղոսների մասին»,- Նեյմարի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։