Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ռոբերտ Քոչարյանն իրեն է ենթարկել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին

Политика

armlur.am-ը գրում է.

«Վիկիլիքսի» շնորհիվ հայ հանրության ուշադրությանը ներկայացվող սույն զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Թեեւ փաստաթուղթը կազմվել է 2006թ. փետրվարին, այն չի կորցրել իր նշանակությունը եւ վերաբերում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների փոխհարաբերություններին:

Ամերիկացի դիվանգետը, քննարկելով այնժամ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի պահվածքն ու ՀՀ իշխանությունների դիրքորոշումը նրա որոշ մեկնաբանությունների շուրջ, համոզված պնդում է, որ Քոչարյանը բացարձակապես իրեն է ենթարկել ԼՂ իշխանություններին եւ վերջիններս պաշտոնական Երեւանի որոշումների վրա մազաչափ ազդեցություն անգամ չունեն:

Այսպես, Էվանսը դիտարկում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի այն հայտարարությունը, որով կոչ էր արվում ՀՀ իշխանություններին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ՝ որպես նախապայման առաջադրելով ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությունը: Դեսպանն արձանագրում է, որ ինչքան էլ այնժամ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը շտապել էր սրբագրել Ա. Ղուկասյանի խոսքը, այն, Էվանսի տպավորությամբ, լիովին անակնկալ էր ՀՀ իշխանությունների համար: Դիվանագետը նկատում է՝ Ղուկասյանն ու նրա շրջապատը վստահ են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, եւ թվում է՝ կրկին պատրաստակամ են տապալելու հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնությունը:

Հատկանշական է, որ ԼՂՀ-ն բանակցային ֆորմատից դուրս թողնելով՝ Ռոբերտ Քոչարյանը կատարեց հայկական կողմի ամենամեծ սխալը, որը ցայսօր շտկել չի հաջողվում: Ցավոք սրտի, ԼՂՀ իշխանություններն էլ այդ հարցում վճռական չեն եւ մինչ օրս լրջորեն չեն բարձրաձայնել բանակցային սեղանի շուրջ իրենց տեղն ունենալու պահանջը: Նման իրավիճակում ԼՂՀ դիրքերը ակնհայտորեն թույլ են, եւ սպասվելիք հանգուցալուծումը պարզապես չի կարող դրական լինել Ղարաբաղի համար այնքան ժամանակ, քանի դեռ դրան հասնելու գործում Ղարաբաղը ուղղակի մասնակցություն չունի: 

Անդրադառնալով Ղուկասյանի հայտարարություններին՝ դիվանագետը ծանուցում է վերջինիս համոզվածությունը, որ հրաժարվելով ԼՂ հետ անմիջական բանակցութուններից՝ պաշտոնական Բաքուն դրանք վերածել է քարոզչական արշավի։ Ըստ այդմ, միայն ԼՂ-ի հետ անմիջական քննարկման պարագայում է հնարավոր հավատալ, որ Ադրբեջանն իսկապես հետաքրքրված է հակամարտության լուծման հնարավորություններ գտնելու հարցում: Զեկուցագրում մեջբերված է Ղուկասյանի պնդումը, ըստ որի՝ «Հայաստանի իշանությունները պիտի ընտրություն կատարեն՝ կա՛մ շարունակել բանակցությունները, հույսով, որ կգտնվի բոլոր կողմերին քչից-շատից բավարարող լուծում, կա՛մ հրաժարվեն դրանցից, մինչեւ Ադրբեջանը չհասկանա, որ անհնար է հասնել կոնֆլիկտի լուծմանն առանց Ղարաբաղի»:

Նկատելի է, որ Ղուկասյանը շրջանցում է իրական փաստերը՝ մոռանալով, որ Ադրբեջանը մինչեւ 1998 թվականը այնքան էլ դեմ չէր ԼՂ-ի հետ բանակցելուն: Անշուշտ, Հայաստանում պալատական հեղաշրջումից հետո, ստանալով իրեն լիովին ձեռնտու բանակցային պայմաններ, Ադրբեջանը կոշտ դիրքորոշում որդեգրեց ԼՂՀ իշխանությունների ներգրավվածության հարցում, ինչը լիովին բնական էր ու տեղավորվում էր Ադրբեջանի պետական շահերի շրջանակում: Այդ Հայաստանի իշխանությո՛ւնն էր պարտավոր ճկուն կեցվածք որդեգրել եւ անարգել իշխանավարության թույլտվության դիմաց պետական շահերը մանրադրամի չվերածել:

Դեսպան Էվանսը հայտնում է, որ Վարդան Օսկանյանը շտապել էր հղկել Ղուկասյանի կարծիքը եւ մեղադրել լրագրողներին՝ հայտարարությունը սխալ հասկանալու համար։ Օսկանյանը նշել էր, թե համընդհանուր կոնսենսուս կա, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից, որ եթե հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն կայացվի, եւ աշխատանքը սկսվի պայմանագրի մանրամասների շուրջ, ԼՂ-ն միանալու է բանակցություններին: 2008թ. Մայնդորֆյան հռչակագրի ներքո դրված ստորագրություններով Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները պայմանավորվել էին որպես ելակետ վերցնել 2007թ-ին մշակված Մադրիդյան սկզբունքները:

Ավելին՝ նույնիսկ անցյալ տարի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ծավալուն ելույթ էր ունեցել հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը, ըստ էության, համաձայնության արժանացավ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այսպիսով` հիմնարար սկզբունքները համաձայնեցված են, մինչդեռ ԼՂ-ն այդպես էլ չի դառնում բանակցությունների մասնակից: Արդյո՞ք սա ապացույց չէ այն բանի, որ ԼՂ հարցում ցայսօր տարվող բանակցություններում Հայաստանը գործնականում տանուլ է տալիս: Իսկ գուցե սա այն գի՞նն է, որ հարկավոր է վճարել սեփական իշխանությունը պահպանելու դիմաց: Ամփոփելով Էվանսը արձանագրում է, որ Ղուկասյանն իր հայտարարությամբ գծել է այն սահմանները, որոնցից այն կողմ չի անցնելու։ 

Ավելին՝ ամերիկյան կողմը համոզված է, որ «այդ մեկնաբանությունները Երեւանում որոշման կայացման վրա չեն կարող ազդել: Դրանք լոկ կարող են հանդես գալ իբրեւ մասնակի պատրվակ Քոչարյանի համար, եթե նա ցանկանա ձգձգել համաձայնությունը»: Դեսպանը համոված է, որ Ղուկասյանն ու իր Կառավարությունն ամբողջովին կախված են ՀՀ իշխանությունից, եւ Քոչարյանը կոնկրետ այս հարցում տիրում է բոլոր խաղաքարտերին:

Ահա, թե ինչպիսին է Քոչարյանի վարած քաղաքականության արդյունքը, երբ նույնիսկ օտարներն են լիովին հասկանում, որ ԼՂ-ի իշխանութուններից որեւէ բան կախված չէ, եւ ԼՂ հակամարտության լուծման հացում նրանց կողմից դիմադրություն չի լինելու: Սերժ Սարգսյանն, ըստ էության, էլ ավելի խճճվեց Արցախի իշխանությունների կարգավիճակի նվազեցման գործում, ուստի Էվանսի վերոնշյալ դիտարկումները կարելի է համարել լիովին այժմեական՝ փոփոխելով լոկ անունները:

Ն. Հովսեփյան 


«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме