Մեսսին ու Ռոնադլուն անձնական դիմակայության հակառեկորդ են սահմանել
Спортtert.am-ը գրում է.
«Բարսեոնայի» ու Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն գոլ չեն խփել Իսպանիայի առաջնության մեկնարկային 2 տուրերում:
Ինչպես հայտնում է Mister Chip վիճակագրական տվյալներ հաշվարկող թվիթերյան էջը, արգենտինացու և պորտուգալացու անձնական դիմակայության շրջանակում սա առաջին դեպքն է, երբ Պրիմերայի 2 անընդմեջ տուրերում նրանցից գեթ մեկը գոլի հեղինակ չդառնա:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն գոլ չի խփել Խիխոնի «Սպորտինգի» (0:0 ու «Բետիսի» (5:0), իսկ Մեսսին՝ «Ատլետիկի» (1:0) և «Մալագայի» (1:0) հետ հանդիպումներում: