ԱԺ-ում Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ լսումներ կանցկացվեն
ПолитикаԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպում է խորհրդարանական լսումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քննարկվելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: