Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Կրթության ոլորտի ներկայացուցիչները` հանրակրթական դպրոցների ուսուցիչները, տնօրենները, բարձրագույն կրթական հաստատությունների մանկավարժներն ու ռեկտորները, կրթական համակարգի աշխատակիցներն ուսումնական տարվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացան Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արդեն վեցերորդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է սերունդներ կրթող մասնագետներին փոխանցել Աստծո օրհնությունը, որպեսզի նրանք ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով կատարեն իրենց աշխատանքը:

Մայր Տաճարի խորանից Մայր Աթոռի Քրիոստոնեկան դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ողջունեց ներկաներին` նշելով. «Գիտելիքի օրվա նախօրեին կատարվող օրհնությամբ խնդրելու ենք Տիրոջից, որպեսզի մեր աշակերտները գեղեցիկ մտածումներով սկսեն գիտելիքների ամբարման տարեշրջանը, մաթում ենք մանկարվարժներին, որ իրենց գիտակցության  մեջ միշտ վառ մնան Թարգամանչաց ոսկեդարյա շրջանի սրբերի գործերը, ովքեր իրենց աշխատանքին լծվեցին պատասխանատվության բարձր ու վեհ գաղափարներով»: Ապա Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց օրհնության կարգ:

Ամենայն Հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն գոհունակությամբ փաստեց, որ ավանդույթ դարձած արարողությանը ներկա են ՀՀ կրթության և գիտության նախարարը, ԱԺ կրթական հարցերով մշտական հանձնախմբի անդամները, բարձրագույն կրթական հաստատությունների ռեկտորներ, մանկավարժներ, ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, ինչպես նաև մանկապարտեզի դաստիարակներ ու տնօրեններ:

«Գիտելիքի օրվա և 2015-2016 ուսումնական տարվա մեկնարկի առիթով մենք մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք հղում կրթության ոլորտի մշակներին, որպեսզի մեր զավակներն իրենց խնամքի ու հոգատարության ներքո, իրենց կրթության ու դաստիարակության շնորհիվ աճեն, հասակ առնեն որպես արժանավոր քաղաքացիներ մեր երկրի ու արժանավոր հավատացիալներ մեր եկեղեցու»,-ասաց Վեհափառը:

Նա նշեց, որ մանկավարժի անձը լավագույն օրինակն է աշակերտի և ուսանողի համար, և հույս հայտնեց, որ աշակերտների կողմից ապահովվող արդյունքներն ուսումնական տարվա ավարտին կլինեն արգասաբեր:

«Մայր Աթոռից գոտեպնդված կրթության մշակները վերադառնում են նախանձախնդրության, պատասխանտվության բարձր զգացումով` անցկանցելու իրենց աշխատանքը կրթության հաստատություններից ներս: Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը պտղաբեր ու արդյունավետ դարձնի նրանց ջանքերը: Մեր զավակներն էլ հասակ առնեն` գիտելիքներով հարուստ և ազգային ու հոգևոր հարուստ նկարագրով` իրենց արժեքների նկատմամբ ունենալով սեր ու նախանձախնդրություն»,-ավելացրեց կաթողիկոսը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, ճշգրիտ հաշվարկների ու շահերի վրա հիմնված դարաշրջանում ոմանց համար գուցե իռացիոնալ թվա Հայ առաքելական եկեղեցու և կրթության ոլորտի մշտական կապն ու աշխատանքը, բայց, ըստ նախարարի, ակնհայտ է, որ ներկայիս հայկական դպրոցը հայ եկեղեցու կրթական առաքելության, որն այն իրականացրել է դարեր շարունակ, ժառանգորդն է:

Նախարարի դիտարկմամբ` պետությունն իր առջև խնդիր չի դրել, որ բոլոր դպրոցականները մեծանան բարեպաշտ քրիստոնյա, թեպետ ինքը դրան դեմ չէր լինի: «Խղճի ազատության այսօրվա դարում մենք ձևավորում ենք ազգային ինքնության արժեհամակարգ: Եկեղեցու ու կրթության փոխահարաբերությունների լավագույն պատասխանը պատմությունն է տվել. մենք հպարտանում ենք մեր միջնադարյան համալսարաններով` երբեմն մոռանալով, որ դրանք վանական համալսարաններ էին, մենք հպարտանում ենք մեր առաջին հայկական դպրոցով Ամարասում` մոռանալով, որ այն Ամարասի վանական համալիրի մեջ էր: Մենք հպարատանում ենք Մեսրոպ Մաշտոցով` մոռանալով, որ նա հոգևորական էր ու հայ եկեղեցու սրբերից է: Այնքան օրգանական է կապը, որ պարզապես սին են բոլոր ջանքերը մեզ մեղադրելու աշխարհիկ կրթության սկզբունքներից հեռանալու մեջ: Մեր համագործակցությունն ազգային է ու բարոյական»,-ավելացրեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը խորհրանշական համարեց այն, որ երկրի աշխարհիկ առաջնորդը` հանրապետության նախագահը, օրեր առաջ ընդունել է Հայաստանի լավագույն աշակերտներին, պարգևատրել ու մեծարել նրանց, իսկ երկրի հոգևոր առաջնորդն իր օրհնության խոսքն է տալիս համակարգի բոլոր աշխատողներին: Արմեն Աշոտյանը վստահեցրեց. «Գալիք տարվա մարտահրավերները հաղթահարելուն պատրաստ ենք»:

Կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Մնացականյանի խոսքով, օրվա խորհուրդը հուզիչ է ու պարտավորեցնող: «Վեհափառ Հայրապետի օրհնությունը մեր բոլոր մանկավարժներին, կրթության ոլորտի բոլոր ներկայսցուցչիներին պարտավորեցնում է տարին լավ սկսել, անփորձանք ընթանալ և լավ ավարտել»,-ասաց Նարինե Մնացականյանը` նշելով, որ յուրաքանչյուրն իր վրա է կրում Աստծո օրհնությունը: Նա խաղաղ ու բեղմնավոր տարի մաղթեց աշակերտներին և ուսուցիչներին:

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении