Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կայացել է ՀՀ կառավարության նիստը

Общество

ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի նիստը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացելով նիստը` վարչապետը դիմել է ներկաներին. «Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր  հրապարակել է  առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշերը: 

Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, ունեցել ենք  ՀՆԱ-ի  2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում  5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում ունենք շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ:

Արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պարագայում հատկապես կարևորվում է գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը, որը լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը, ինչպես նաևմեր արտահանման բազմազանությունը: Մենք այսօր ապրանք ենք արտահանում ավելի շատ երկրներ:

Հանձնարարում եմ տնտեսության ոլորտի բոլորգերատեսչություններին՝ հանրությանը մանրամասն ներկայացնել կիսամյակի տնտեսական արդյունքները»:

Կառավարությունը կմեղմի բնակչության և ՓՄՁ-ների ծախսած էլեկտրաէներգիայի սակագինը

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել  2015թ. օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, սպառած էլեկտրական էներգիայի մասով՝ ս.թ. օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համար բնակչության (ամսական սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի մասով) և 0,38 կՎ լարմամբ՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող  այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին վճարել սուբսիդիաներ 6,93 դրամ/կՎտժ չափով: Հովիկ Աբրահամյանը նշել է.

«Հանրապետության Նախագահի հետ այսօր առավոտյան քննարկել ենք նաև փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու հարցը և որոշում ենք կայացրել կառավարություն ներկայացնել այս նախագիծը, որով փորձում ենք լուծել նաև ՓՄՁ-ների հարցը»: Վարչապետի խոսքով՝ հոսանքի դիմաց նրանց ծախսած 6,93  դրամ հավելավճարը կփոխատուցի կառավարությունը՝ մինչև խորհրդատվության ավարտը: Հանձնարարվել է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների մասին հաշվետվությունը ստանալուց հետո առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն:

 

Գործադիրը հավանություն է  տվել  ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկներին: Վարչապետը նշել է, որ նախօրեին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի և ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի հետ  քննարկել են նախարարությունների և գերատեսչությունների բո լոր առաջարկությունները: 

Վարչապետի դիտարկմամբ՝  կան քննարկման արժանիառաջարկություններ: Այսօր կառավարության ղեկավարը ՀՀ Նախագահի հետ պայմանավորվել է, որ Ազգային ժողովում կկազմակերպվեն քննարկումներ, որոնց կմասնակցեն նաև նախարարները, գերատեսչությունների ղեկավարները: Կառավարության առաջարկությունների վերաբերյալ ընդհանուր հայտարարիգալուց և դրանք ի մի բերելուց հետո փաստաթուղթը կստորագրվի և կներկայացվի ՀՀԱզգային ժողով:

Կմեծանա  գազի բալոնների շահագործման անվտանգությունը 

Գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության  օրենսդրական համալիր լուծման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Համալիր լուծումներն ուղղվելու են Հայաստանում սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացմանը, գազաբալոնային համակարգերի տեղադրմանը, վկայագրման գործունեությունների կազմակերպման կանոնակարգմանը, գազաբալոնային սարքավորումներով վերասարքավորված տրանսպորտային միջոցների լիցքավորման ժամանակ դժբախտ պատահարների կանխարգելմանը: Այդ նպատակով ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որը օրենսդրական փոփոխությունների կատարման համար անհրաժեշտ օրենքների ցանկը և առաջարկվող փոփոխությունների հայեցակարգային մոտեցումները կներկայացնի կառավարություն: 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է այս ոլորտում պատկան մարմինների՝ ՀՀ տրանպորտի և կապի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների պարտականությունների պատշաճ կատարման, լիազորությունների սահմանազատման կարևորությունը: 

 «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ն (ՕԿԱԿ) ուսումնասիրել  և առաջարկություններ է ներկայացնել էներգետիկայի և բնական պաշարների ոլորտը  կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ: Ըստ այդմ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 27-ի «ՀՀ տարածքում հեղուկ գազի լցավորման շարժական կայանների անվտանգ շահագործման կարգը հաստատելու մասին» համապատասխան  որոշումը:

Սոցիալական որոշ խնդիրներին կտրվեն լուծումներ

 Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնցով, մասնավորապես, առաջարկվում է  արտոնություններ սահմանել հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող շարքային կազմի պայմանագրային զինծառայողների ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի նշանակման ժամանակ: Ներկայումս վերջիններիս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները, ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ, դիտվում են որպես եկամուտ, ինչը գրեթե բացառում է նրանց ընտան իքների ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու հավանականությունը: 

Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետ կապված Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած անձանց սոցիալական իրավունքներն ապահովելու նպատակով կառավարավությունն ընդունել է համապատասխան որոշում: Վերջիններիս կենսաթոշակ, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կնշանակվի և կվճարվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշման դրույթները: Մասնավորապես, որոշ  դեպքերում համապատասխան փաստաթղթերը չեն պահանջվի:

Սոցիալական ոլորտին վերաբերող մեկ այլ որոշմամբ 2016 թվականը Հայաստանում հայտարարվել է  հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: Կառավարությունը հավանություն է տվել նաև այդ կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկին: 

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ օրենսդրությունը «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» համաձայնագրին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Կառավարության նիստում քննարկվել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով նախատեսվում է կանոնակարգել ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու կարգը և հնարավորություն տալ նիստի սկզբում՝ առաջինը հնչեցնել բանավոր հարցերը, այնուհետև՝ գրավոր հարցերը, քանի որ, երբեմն, գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից: Կառավարությունը ձեռնպահ է մնացել դիրքորոշում ներկայացնելու հարցում, քանի որ  օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ԱԺ գործունեության կարգի սահմանմանն ու վերաբերում է դրա կազմակերպման արդյունավետությանը:

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համապատասխան  հոդվածով՝ գործադիրը որոշել է անհետաձգելի համարել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերը:

Վերոնշյալ օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն  Ազգային ժողով:

Միջազգային համագործակցություն

Գործադիրն իր համաձայնությունն է  տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը, որը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը:

Հայաստանի և Մոնղոլիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման նպատակով կառավարությունն իր համաձայնություն է տվել երկու երկրների կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնա­գիրը կնքելու առաջարկությանը:

Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված և սահմանափակման ենթակա ապրանքների կանոնակարգման գործընթացում առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությամբ կառավարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարվել նախկինում ընդունված որոշումներից մեկում:

Կառավարությունն ընդունել է «Բրազիլիայի Դաշնային Հանրապետության սովորական անձնագիր կրող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու մասին» որոշումը: Կարգավորման նպատակն է այդ  քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ` ՀՀ տարածք մուտք գործելու օրվանից 90 օրը չգերազանցող  ժամանակահատվածով, որը հնարավոր է երկարաձգել 90 օրով:

Այլ որոշումներ

2015թ. օգոստոսի 22-ին Արարատի մարզում տեղի ունեցած ուժեղ քամու պատճառած վնասների հետևանքները մեղմելու նպատակով  կառավարությունը  Արարատի մարզպետարանին հատկացրել է ավելի քան 55 մլն դրամ: 

Գործադիրը հավանություն է տվել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի բաժնետերերի 2015 թվականի օգոստոսի 21-ի ընդհանուր ժողովի որոշմանը` ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը  Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին:

Նիստում որոշվել է N 62 ավագ դպրոցն անվանակոչել Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով։ 

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել Ֆիրդուս Զաքարյանին նշանակել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար։ 

ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении