Մարիա Շարապովան չի մասնակցի ԱՄՆ Բաց առաջնությանը
СпортՌուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հայտարարել է, որ չի կարող մասնակցել ԱՄՆ-ում մեկնարկելիք Բաց առաջնությանը (US Open):
Թենիսիտուհին Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ արել է հնարավորը, որպեսզի մասնակցի մրցաշարին, սակայն ժամանակը չի բավականացրել: Նա խոստացել է երկրպագուներին վերադառնալ կորտ մի քանի շաբաթ անց եւ ընթացիկ մրցաշրջանն ավարտել «առողջ եւ ուժեղ»
Քսանութամյա թենիսիստուհին կորտ դուրս չի եկել «Ուիլմբլդոն»-ի առաջնությունում ստացած աջ ոտքի վնասվածքից հետո: ԱՄՆ-ի առաջնությանը Շարապովային կփոխարինի ռուս թենիսիտուհի Դարյա Կասատկինան: