Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հնագետները կվերականգնեն «Զորաց քարերի» քարարկղային դամբարանի մուտքը

Общество

«Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանում հնագետներն իրենց աշխատանքները կսկսեն ուշ աշնանը` Մեծամոր քաղաքատեղիի հնագիտական պեղումների 50-ամյակին նվիրված գիտաժողովից հետո: Եղանակային պայմաններն ու անձրևներն անգամ չեն խանգարում հնագետներին հետամուտ լինել պատմության ուսումնասիրությանը: «Ջուրը նաև պտղաբերություն է խորհրդանշում, ինչը նշանակում է, որ մեր գործերը հաջողությամբ կընթանան: Ինձ մի փոքր անհանգստանցնում է, որ դամբարանի մաքրման ժամանակ անձրև չգա»,-  նշեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքերի գծով տեղակալ, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը:

Հնագետներն այս տարի նախատեսում են վերականգնել «Զորաց քարերի» հիմնական կառույցի կենտրոնում գտնվող քարարկղային դամբարանի մուտքը` դամբարանախուցն ուսումնասիրելու համար: «Վերականգնելու ենք դրոմոսը` դամբարանախուց տանող ճանապարհը, որով 7 մետր գետնի տակ շարված քարերի միջոցով հանգուցյալին իջեցրել են 7 մ երկարություն և 3 մ լայնություն ունեցող դամբարանախուց: Քարերը շարվելու են իրենց տեղերում, և իջնելու ենք դամբարանխուց»,- կատարվելիք աշխատանքները ներկայացրեց Փիլիպոսյանը:

2014 թվականին հնագետների խումբը տեխնիկայի միջոցով դամբարանի սրահից զգուշությամբ բարձրացրել և վերականգնել է 5-ից ավելի ծածկասալ: Կատարվել են ստուգողական ուսումնասիրություններ` պարզելու համար դամբարանի կառուցվածքը, երկարությունը, և դամբարանի կապը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված քարերի հետ: Ստուգողական պեղումների արդյունքում արձանագրվել է, որ կռոմլեխի (մեգալիթյան կառույցի տեսակ) շրջագծային երկարությունը 18 մետր է, իսկ դամբարանի հեռավորությունը ուղղաձիգ կանգնեցված քարերից` մեկ մետր:

Փիլիպոսյանի կարծիքով` քարերը կանգնեցվել են ռազմավարական նշանակության պարիսպ կառուցելու համար: 

«Երկու կողմից մեծ քարեր են դրել, իսկ ներսը լցրել են խիճ: Հավանաբար, պարիսպները կառուցելու ժամանակ դամբարաններն արդեն չեն օգտագործվել և դրա լավագույն ապացույցը դամբարանում գտած մոտ երկու արկղ, մ.թ.ա. 10-9-րդ դարերով թվագրվող խեցեղենն է, որի հետ խառնված երևան են եկել 11-13-րդ դարերի միջնադարյան ջնարակված խեցու բեկորներ, Անիին, Դվինին բնորոշ` կնոջ ապակյա ապարանջաններ: Ամենայն հավանականությամբ, 13-րդ դարում մոնղոլների արշավանքի ժամանակ այս դամբարններում մարդիկ պատսպարվել են»,- պարզաբանեց հնագետը:

Մասնագիտական գրականության մեջ հնագիտական այս հուշարձանի վերաբերյալ տարբեր թվագրություններ են նշվում. ուսումնասիրողների մի մասը հակված է հուշարձանը թվագրել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ, 1-ին հազարամյակի կեսերով (Ստ. Եսայան, Օ. Խնկիկյան), իսկ մյուս մասը` մ.թ.ա. 6-4-րդ հազարամյակներով (Պ. Հերունի):

ՀՀ կառավարության 2009թ.-ին կայացված որոշմամբ` «Զորաց քարեր» հնագիտական բնակատեղին արգելոց-մասնաճյուղի կարգավիճակով ներառվել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում, իսկ  2010թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հեկտար:

Հուշարձանը XX դ սկզբից ժամանակ առ ժամանակ ենթարկվել է ոչ պարբերական հետազոտությունների: Այստեղ աշխատել են Ստեփան Լիսիցյանը (1920-ական թթ.), Մորուս Հասրաթյանը (1950-60-ական թթ.), Օնիկ Խնկիկյանը (1970-80-ական թթ.), Գրիգոր Արեշյանը (1980-90-ական թթ.): Նյութերի մի մասը հանձնվել է Սիսիանի երկրագիտական թանգարանին:

Հետագա տարիներին հուշարձանի տարածքում պեղումներ և ուսումնասիրություններ չեն իրականացվել, և միայն 2013 թ. ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից 2013թ. հաստատված  տարեկան 3,0 մլն գումարի չափով ֆինանսավորվող ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում 2014թ.-ից վերստին սկսվել են «Զորաց քարերի» պեղման և ուսումնասիրության աշխատանքները (ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբ, ղեկավար՝ պատմ. գիտ. դոկտոր Աշոտ Փիլիպոսյան): Այդ ծրագրով իրականացվում են ոչ միայն հուշարձանի պեղման և բացված տեղամասերի ծածկման, այլ նաև հուշարձանին վերաբերող նյութերի հավաքման, մշակման, պեղված տարածքի չափագրման, հայտնաբերված հնագիտական արժեքների վերականգնման ու ամրակայման աշխատանքները:

2014թ. իրականացվել է արգելոցի տարածքի (50 հա) սահմանների ճշգրտման և նշահարման աշխատանքներ, որի համար հատկացվել է 600.0 հազ. դրամ: Նույն տարում ցանկապատվել է արգելոցի տարածքի մի մասը՝ 1350 մ երկարությամբ: Երթևեկությունը և տուրիստական ավտոբուսների երթերը կարգավորելու համար հուշարձանի պահպանական գոտու մուտքի մոտ իրականացվել է ավտոկայանատեղիի, թանգարանի շենքի և վարչատնտեսական մասի նախապատրաստման հողի հարթեցման աշխատանքներ:

ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении