Տիգրան Պետրոսյանն ու Վլադիմիր Հակոբյանն Աբու դաբիի մրցաշարի 13-րդ և 14-րդ տեղերում են
СпортԱրաբական Միացյան Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում ավարտված ավանդական օփեն մրցաշարում հանդես էին գալիս նաև Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներ, ով վերջին տուրում պարտություն կրելով զրկվել են մրցանակային տեղերից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը վերջին տուրից առաջ պայքարում էին ամենաբարձր տեղերի համար: Վերջին տուրում, ցավոք, մեր երկու ներկայացուցիչներն էլ պարտություն են կրել և 9 հնարավորից վաստակելով 6-ական միավոր` գրավել համապատասխանաբար 13-րդ և 14-րդ տեղերը: Հովհաննես Գաբուզյանն ու Դավիթ Գևորգյանն էլ վաստակել են 5-ական միավոր: