Բենիտեսը Չերիշևին թույլ չի տվել հեռանալ «Ռեալից»
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը թույլ չի տվել Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Դենիս Չերիշևին այլ ակումբ տեղափոխվել, գրում է «El Confidencial»-ը։
Պարբերականի տեղեկություններով, Չերիշևի ծառայությունները հետաքրքրել են անգլիական «Լիվերպուլին» ու «Նյուքասլին», որոնք պատրաստ են եղել տրանսֆերի համար մինչև 20 մլն եվրո վճարել։
Հիշեցնենք, որ Չերիշևն անցյալ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր «Վիլյառեալում»՝ 40 խաղում խփելով յոթ գոլ։