Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աշխարհի ամենահյուրընկալ 30 քաղաքները. Travel + Leisure

Blognews.am-ը գրում է.

Ամբողջ աշխարհում ավելի քան 5 միլիոն ընթերցող ունեցող` զբոսաշրջիկների ու ճամփորդությունների սիրահարների համար նախատեսված «Travel + Leisure» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահյուրընկալ քաղաքների վարկանիշային աղյուսակը, որը կազմվել է ամսագրի ընթերցողների նախապատվության հիման վրա։

 30  Քի Ուեսթ, Ֆլորիդա (84.983 միավոր): Քի Ուեսթն ամերիկյան ամենաէքսցենտրիկ ու հրապուրիչ քաղաքներից մեկն է, որը նաև հայտնի է հյուրընկալ տեղացիներով։ Այստեղ կարող եք այցելել արվեստագետների համար դրախտավայր համարվող «The Studios of Key West» ստուդիան, որը գտնվում է Իթոն փողոցի վրա։ Ընթերցողները խորհուրդ են տալիս այցելել նաև Օն դը Րոքում գտնվող Քի Ուեսթի հայտնի թատրոնը։

 29  Սանտա Ֆե, Նյու Մեքսիկո (85.000 միավոր): Սանտա Ֆեի մասին ընթերցողներից մեկը նշել է. «Տեղացիներն անկեղծորեն հյուրընկալ են, իսկ քաղաքն՝ ապահով»։
Բնիկ ամերիկյան ձեռագործ արհեստի նմուշները, արծաթագործությունն ու փիրուզյա զարդերն այստեղ են ձգում արվեստագետներին ու զարդագործներին ամբողջ աշխարհից։

 28  Լիսաբոն, Պորտուգալիա (85.023 միավոր): Բլրոտ Լիսաբոնն ավելի լավ է ուսումնասիրել ոտքով զբոսնելով։ Այստեղ կարելի է համտեսել պորտուգալական համեղ խոհանոցը, որը շեշտը դնում է թարմ ձկան ու գինու վրա։ Իսկ մարդիկ այստեղ հայտնի են մշտապես օգնելու իրենց պատրաստակամությամբ ու քաղաքավարությամբ։

 27  Պուերտո Վալարտա, Մեքսիկա (85.248 միավոր): Ասում են, որ Պուերտո Վալարտան առավել հարմար է իրենց արձակուրդն անցկացնել ցանկացող զույգերի ու ընտանիքների համար։ Այստեղ անելու շատ բան կա, դրա հետ միասին այն փոքրիկ գողտրիկ անկյուն է հիշեցնում՝ սպիտակ ավազի լողափերով, տրոպիկական ջունգլիներով ու հնագիտական վայրերով։

 26  Ամստերդամ, Նիդերլանդներ (85.459 միավոր): Ամստերդամում ինչ-որ ջերմ մթնոլորտ կա, հատկապես գարնանը, երբ զբոսայգիներում բացվում են կակաչները։ Ավելի հեշտ է նոր ընկերներ ձեռք բերել, եթե քաղաքում հեծանիվով շրջես։ Այս քաղաքում առաջինը հեծանվորդներն են, երկրորդը՝ հետիոտները, իսկ հետո միայն մեքենա վարողներն են։

 25  Մինեապոլիս, Սեյնթ Փոլ, Մինեսոտա (85.932 միավոր): Քաղաքը հայտնի է այցելուների և տեղացիների համար հավասարապես հյուրընկալ ու բաց լինելով։ Մինեսոտայի արվեստի ինստիտուտը, Քանդակագործության զբոսայգին և Կենդանաբանական այգին ու ջերմոցն անվճար այցելելու հետաքրքիր վայրերի մի մասն են միայն։

 24  Կոպենհագեն, Դանիա (85.960 միավոր): Կոպենհագենն առավել հայտնի է ավանգարդ խոհանոցով ու ապշեցնող ճարտարապետությամբ, սակայն այն նաև ամենահյուրընկալ քաղաքներից մեկն է աշխարհում։

 23  Կուսկո, Պերու (86.111 միավոր): Կուսկոն ավելի հայտնի է, քան Մաչու Պիչուն։ Այն տուրիստական հայտնի քաղաք է՝ հրաշալի հյուրընկալ բնակիչներով, ովքեր գրկաբաց սպասում են զբոսաշրջիկներին։

 22  Պորտլենդ, Մայն (86.275 միավոր): Համեստ այս քաղաքը դեպի իրեն է ձգում կենսախինդ ու բարյացակամ մարդկանց, ովքեր սիրում են դրսում անցկացնել ժամանակը։

 21  Ֆորթ Ուորթ, Թեքսաս (86.296 միավոր): Կովբոյների երկրի սիրտը համարվող այս քաղաքը հայտնի է խանդավառ ու ուրախ տեղացիներով, ում կարելի է հանդիպել քաղաքի հին թաղամասում, որը հայտնի է որպես «Fort Worth Stockyards»։ Ի դեպ, քաղաքի թանգարանների մեծ մասն անվճար է։

 20   Բանգկոկ, Թաիլանդ (86.495 միավոր): Երեք տարի շարունակ Բանգկոկը գլխավորում էր Աշխարհի թոփ քաղաքների վարկանիշային աղյուսակները։ Բացի Չաո Պրայա գետի վրայով նավարկող նավակներից ու պաթոնգ-կո տապակած դոնաթներից՝ այն հայտնի է նաև հյուրընկալ ու բարյացակամ տեղացիներով։

 19  Վիկտորիա, Բրիտանական Կոլումբիա (86.593 միավոր): Վիկտորիան ասես գրքերից դուրս եկած բնակավայր լինի, որն առավել հայտնի է Բութչարթի այգիներով, քամոտ լողափով ու կոլորիտային մթնոլորտով։

 18  Ռեյկյավիկ, Իսլանդիա (86.870 միավոր): Բացի ակտիվ հրաբուխներից, ժայթքող աղբյուրներից՝ Իսլանդիայի մայրաքաղաքը մշտապես հայտնվում է աշխարհի քաղաքների ամենատարբեր վարկանիշային աղյուսակների բարձր հորիզոնականներում։ Այս տարի այն երկրորդ տեղում էր՝ «Աշխարհի երջանկության զեկույցի» համաձայն։ Ցնցող յուրահատուկ տեսարաններն ու վերերկրային մթնոլորտն այստեղ ամենուր է։

 17  Նոր Օռլեան, Լուիզիանա (86.991 միավոր): Նոր Օռլեանի անկոտրում բնակիչները Կատրինա փոթորկից 10 տարի անց ցույց տվեցին, որ ոչինչ չի կարող փչացնել նրանց անհատականությունն ու յուրօրինակ մշակույթը։ Կլոր տարին այստեղ երեկույթներ, միջոցառումներ ու ջազի փառատոններ են կազմակերպվում։

 16  Կրակով, Լեհաստան (87.467 միավոր): Մշակութային հանդարտ հեղափոխությունը բոհեմյան արվեստագետների ալիք բերեց Կրակով, որին ականատես լինելուց բացի՝ այստեղ կարող եք խմիչք համտեսել «Bar Propaganda» հայտնի սրճարանում կամ համտեսել «Officyna»-ի պիրոգները։

 15  Էշվիլ, Հյուսիսային Կարոլինա (87.490 միավոր): Հյուսիսային Կարոլինայի այս փոքրիկ բնակավայրը հայտնի է միայն իր դրական աուրայով ու էներգիայով։ Այս քաղաքը քեզ երիտասարդ կդարձնի, նույնիսկ եթե դու քեզ այդպիսին չես զգում։

 14  Նեշվիլ, Թենեսի (87.609 միավոր): Ոչ ոք այնքան լավ չգիտի՝ ինչպես է պետք ընդունել հյուրերին, ինչպես թենեսիցիները։ Երաժշտական այս քաղաքին յուրահատուկ մթնոլորտ են հաղորդում երգիչներն ու երգահանները։

 13  Կիոտո, Ճապոնիա (88.293 միավոր): Քաղաքն առանձնանում է ճապոնական յուրահատուկ դիզայնով, հարմարավետ հյուրատներով ու ցնցող տաճարներով։

 12  Օստին, Տեխաս (88.456 միավոր): Տեխասի մայրաքաղաքը հայտնի է զրուցասեր ու հաճելի բնակիչներով։ Շփվիր տեղացիների հետ Լեդի Բըրդ լճի և ժայթքող Բարթոն աղբյուրների մոտ կամ այցելիր «Franklin՝s Barbecue» և խորոված մսի սեղանի շուրջ նոր ծանոթություններ հաստատիր այստեղ։

 11  Քեյփթաուն, Հարավաֆրիկյան հանրապետություն (89.023 միավոր): Քիչ քաղաքներում կարելի է ընդամենը երկու օրում հասցնել այցելել հրաշալի բուտիկներ։ Քաղաքը «ոսկե մեդալ» է ստանում նաև հրաշալի ու հյուրընկալ բնակիչների համար։

 10  Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ (89.167 միավոր): Սավաննան արդեն երկար ժամանակ է, ինչ կախարդում ու դեպի իրեն է ձգում՝ շնորհիվ քաղաքի յուրահատուկ ճարտարապետության, բնության ու հյուրընկալ բնակիչների։

 9  Էդինբուրգ, Շոտլանդիա (89.422 միավոր): Ընթերցողները միջնադարյան նրբանցքներով ու փոքրիկ հրապարակներով, հեքիաթային դղյակներով այս քաղաքը նկարագրում են «կախարդական», «անսպասելի զարդ» բառերով՝ ավելացնելով, որ այն պետք է ժամանակ առ ժամանակ կրկին ու կրկին այցելել։

 8  Սիդնեյ, Ավստրալիա (89.910 միավոր): Այս քաղաքի դրական մթնոլորտն էլ ավելի է ընգծվում գեղեցիկ բնության ու բազմազան մշակույթի շնորհիվ։

 7  Մելբուրն, Ավստրալիա (90.229 միավոր): «Մելբուրնի բնակիչները երբեք անծանոթների չեն տեսել»,-այսպես է նշում ճանապարհորդներից մեկը՝ այս քաղաքի բնակիչների հյուրընկալ ու բարյացակամ բնավորությունն ընդգծելու համար։

 6  Օքլենդ, Նոր Զելանդիա (90.517 միավոր): Նոր Զելանդիայի ամենախոշոր քաղաքն ունի փոքրիկ քաղաքներին հատուկ բոլոր հարմարություններն ու ջերմությունը։ Այստեղ կարելի է բազմազան հետաքրքրություններ գտնել՝ վիկտորյանական ոճի տներից մինչև սպիտակ ավազե լողափեր։ 

 5  Սիեմ Ռիփ, Կամբոջա (90.667 միավոր): Արկածախնդիր ճանապարհորդները կարող են այցելել խմերական ավերակներ ու լեռնոտ ջունգլիներ, բուդդիստական այնպիսի տաճարներ, ինչպիսին Անգկոր Վաթն է ու շփվել բարի ու հյուրընկալ կամբոջացիների հետ։

 4  Կորկ, Իռլանդիա (90.840 միավոր): Բլրոտ Կորկով հոսող գետերը, փթթող ծաղիկներն ու բարեհամբույր տեղացիները, ովքեր գրկաբաց են ընդունում այցելուներին, ձեզ կստիպեն երկար մնալ այս վայրում։ 

 3  Դուբլին, Իռլանդիա (91.342 միավոր): Դուբլինի ինքնավստահ, կոսմոպոլիտ ու հրաշալի անհատականություն ունեցող մարդկանց առավել լավ կարող եք ճանաչել «Murphy՝s» և «Jo՝Burger» սրճարաններ այցելելով, որտեղ կարող եք համեղ ուտեստներ ճաշակել։

 2  Չարլսթոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ (91.633 միավոր): Քաղաքում վերջերս տեղի ունեցած ողբերգությունը չկարողացավ կոտրել բնակիչների կարեկցող ու բարյացակամ անհատականությունը, և նրանք շարունակում են էլ ավելի հյուրընկալ գտնվել բոլորի հանդեպ։

 1  Գալուեյ, Իռլանդիա (92.025 միավոր): Ընթերցողները նշում են. «Իռլանդացիների հյուրընկալ բնույթն ու հումորի զգացումն Իռլանդիան կատարյալ վայր է դարձնում այցելելու համար»։
Գալուեյի փողոցներում ու փաբերում կարելի է հանդիպել բանջո, ֆլեյտա, ջութակ նվագողների ու երգեր սուլողների, ովքեր երգում ու պարում են իռլանդական ռիթմերի տակ։ Քաղաքը հայտնի է որպես «ամենաիռլանդական քաղաք»։ 

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай