Կոստա. Երբեք չեմ զղջացել Իսպանիայի հավաքականում հանդես գալու որոշման համար
Спорт«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան հայտարարել է, որ չի զղջում Իսպանիայի հավաքականում հանդես գալու որոշման համար, սակայն հասկանում է` դեռ չի արդարացրել սպասելիքները: 26-ամյա Կոստան, ով ազգությամբ բրազիլացի է, Իսպանիայի հավաքականում անցկացրել է 7 հանդիպում և խփել է 1 գոլ:
-Երբեք չեմ զղջացել Իսպանիայի հավաքականում հանդես գալու որոշման համար և ցանկանում եմ պատասխանել իմ նկատմամբ ցուցաբերած վստահությանը: Գիտեմ` կարող եմ շատ ավելի լավ հանդես գալ, քան այժմ եմ խաղում: Ինձ համար շատ կարևոր են լավ խաղալն ու գոլեր խփելը, և ես հույս ունեմ` շուտով այդպես էլ կանեմ, քանի որ դա ինձ ինքնավստահություն կհաղորդի: Ոչ մի արդարացում չկա, ես պետք է ավելի լավ խաղամ,-Կոստայի խոսքը մեջբերված է «Reuters»-ից:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականն այժմ նախապատրաստվում է Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի` Սլովակիայի և Մակեդոնիայի հետ խաղերին: