Ջոկովիչը և Նադալն ԱՄՆ-ի բաց առաջնության հաջորդ փուլում են
СпортԱՄՆ-ում շարունակվող մեծ սաղավարտի տարվա վերջին մրցաշարում` ԱՄՆ բաց առաջնությունում, հայտնի են 3-րդ շրջանի մի քանի զույգեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը բաց առաջնության 2-րդ շրջանում 6:4, 6:1, 6:2 հաշվով հետագա պայքարից դուրս թողեց Հայդեր Մաուրերին: Մրցաշարի հիմնական ֆավորիտներից մյուսը` իսպանացի Ռաֆայել Նադալը, 6:7 (5), 3:6, 5:7 հաշվով հաղթեց Դիեգո Շվարցմանին: ԱՄՆ բաց առաջնության հաջորդ փուլ դուրս եկան նաև Ցոնգան, Ֆերերը, Ռաոնիչը, Կուկուշկինը: Կանանց պայքարում հաջորդ փուլում պայքարելու իրավունք են ստացել ֆավորիտներից Ուիլիամսը, Մակարովան, Կեյսը:
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ի թենիսի միության կողմից։ 1978 թվականին սկսած մրցաշարի խաղերը տեղի են ունենում Բիլի Ջին Քինգի անվան թենիսի ազգային կենտրոնում, որը տեղակայված է Ֆլաշինգ Մեդոուս պարկում, Քվինս, Նյու Յորք։