Հայ պատանի բռնցքամարտիկները մեկնել են աշխարհի առաջնության
СпортԲռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը մարզիչներ Արման Հարությունյանի և Արտյոմ Սիմոնյանի ղեկավարությամբ մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Թիմը կմասնակցի սեպտեմբերի 3-13-ին կայանալիք պատանիների աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 46 կգ քաշային Արման Գալստյանը, 50 կգ քաշային Արթուր Բարեյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 57 կգ քաշային ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 63 կգ քաշային Սիփան Լևոնյանը և 66 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանը: