Յուրա Մովսիսյանը ձմռանը կփոխի իր ակումբը
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ձմռանը պատրաստվում է փոխել ակումբը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ռուսական Sports.ru կայքը` մեջբերելով Մովսիսյանի գործակալ Ռոման Օրեշչուկի խոսքերը: Ըստ գործակալի` հայ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է անգլիական ակումբներից մեկը:
Ռուսաստանի ընթացիկ առաջնության 7 տուրերից հետո Մովսիսյանն ունի խփած 3 գնդակ, մեկ անգամ էլ աչքի ընկել գոլային փոխանցմամբ: