Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է «Սպարտակ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է մայրաքաղաքայինների ամսվա լավագույնների շարքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայի «Սպարտակ»-ի պաշտոնական կայքի կողմից կազմակերպված հարցման արդյունքում ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կվինսի Պրոմեսը: Երկորդ տեղում Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանն է, իսկ եռյակի վերջում «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Ռոման Շիրոկովն է:
Յուրա Մովսիսյանն այժմ միացել է Հայաստանի ազգային թիմին և նախապատրաստվում է Սերբիայի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը: Խաղը կկայանա սեպտեմբերի 4-ին: