Ջոկովիչը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի բաց առաջնությունում, Նադալը` ոչ
СпортԱՄՆ-ում ընթացող մեծ սաղավարտի տարվա վերջին մրցաշարում անակնկալ կերպով պայքարը լքում է մրցաշարի ֆավորիտներից իսպանացի Ռաֆայել Նադալը:
Արմենպրեսի հաղորդմամբ` առաջին երկու սեթերում հաղթելով` իսպանացին, այնուամենայնիվ, պարտվել է 6:3, 6:4, 4:6, 3:6, 4:6 հաշվով և չի կարողացել դուրս գալ մրցաշարի 4-րդ շրջան: Բաց առաջնության 4-րդ շրջան են դուրս եկել նաև աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, Ջո Ցոնգան, Մարին Կիլիչը, Ջերեմի Չարդին, Ֆելիսինո Լոպեսը:
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ի թենիսի միության կողմից։ 1978 թվականից սկսած` մրցաշարի խաղերը տեղի են ունենում Բիլի Ջին Քինգի անվան թենիսի ազգային կենտրոնում, որը տեղակայված է Ֆլաշինգ Մեդոուս պարկում: