Սարգիս Հովսեփյանը խոսել է Սերբիայի հետ խաղի մասին
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը խոսել է սերբերից կրած պարտության մասին:
«Մենք վատ չէինք գործում հանդիպման մեկնարկային րոպեներին, սակայն միշտ չէ, որ մեզ հաջողվում էր լավ ֆուտբոլ ցուցադրել խաղային ինչ-որ դրվագներում: Մեր թույլ տված սխալները շատ մանկական էին: Ֆուտբոլիստները հանդիպման ընթացքում նույնիսկ մկանների հետ խնդիրներ ունեցան»,- Արմենպրեսի հաղորդմամբ` Հովսեփյանի խոսքերը մեջ է բերում Novosti.rs կայքը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Սերբիայի հետ խաղում պարտվեց 2-0 հաշվով: Հավաքականի կազմում ինքնագոլ խփեց Լևոն Հայրապետյանը: