Ինյեստա. «Բարսելոնան» և իմ թիմակիցներն աշխարհում լավագույնն են
Спорт«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ կատալոնական թիմը փորձելու է երկրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում:
-Երկու տարի անընդմեջ Չեմպիոնների լիգայում հաղթելը բարդ և լուրջ առաջադրանք է, բայց մենք մեր առջև նման նպատակ ենք դնում: Ոչ մի թիմ դեռ չի կարողացել պաշտպանել Չեմպիոնների լիգայի տիտղոսը: Նախկինում արդեն փորձել ենք նման հաջողության հասնել, հիմա ևս կփորձենք:
Մենք միշտ առավելագույնին ենք ձգտում, նախորդ մրցաշրջանը բացառություն չէ: Պետք է լավատես լինենք, հավատանք մեր և թիմակիցների ուժերին: Կարծում եմ՝ «Բարսելոնան» և իմ թիմակիցներն աշխարհում լավագույնն են: Մենք կրկին պետք է պայքարենք բոլոր տիտղոսների համար,-Ինյեստայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից: