Նադալ. Չի կարելի ասել, որ վատ խաղացի
СпортԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն ԱՄՆ-ի Բաց առաջնության երրորդ շրջանում իտալացի Ֆաբիո Ֆոնյինիից 6:3, 6:4, 4:6, 3:6, 4:6 հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Նա հիանալի խաղաց: Ոչ թե ես պարտվեցի, այլ նա հաղթեց: Չի կարելի ասել, որ ես վատ խաղացի: Իմ կարծիքով՝ նորմալ հանդիպում էր: Ուրախ չեմ, որ Ֆաբիոն ինձանից լավ խաղաց, բայց այդպես ստացվեց: Ես միշտ մինչև վերջ պայքարել եմ, բայց այս անգամ դա բավարար չէր: Եթե համեմատենք մրցաշրջանի սկզբնամասի հետ, այլևս շատ վատ հանդիպումներ չեմ ունենում:
Ինձ շատ են դուր եկել այստեղի երկրպագուները: Նրանք հիանալի էին աջակցում ինձ: Նման մթնոլորտում խաղալն ինչ-որ յուրահատուկ բան էր,-Նադալի խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից: