ԱԱ. Կարեն Գրիգորյանը՝ միանձնյա առաջատար
СпортՌուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը:
Տղաների մրցաշարում շարունակում է հիանալի հանդես գալ Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը: 2015 թվականի Հայաստանի չեմպիոնը երրորդ տուրից հետո ունի 3 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աղջիկների մրցաշարում հանդես եկող Սուսաննա Գաբոյանը երրորդ տուրում պարտություն է կրել և այժմ ունի 2 միավոր:
Տղաների մրցաշարի արդյունքներին կարող եք հետևել այս հղմամբ, իսկ աղջիկների արդյունքներին՝ այս: