Իտալական պարբերական. Արցախում ընտրությունների նախաշեմին պետք է սահմանային հարձակումներ սպասել
Политикаnews.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին նախանշված տեղական ընտրությունների ժամանակ պետք է շփման գծում նոր լարվածություն սպասել: Այս մասին գրում է իտալական East Journal պարբերականը: Դրանում, մասնավորապես, ասված է.
«Լեռնային Ղարաբաղում կրկին սկսել են կրակել: Ինչպես եւ մեկ տարի առաջ, երբ սահմանին 13 մարդ զոհվեց, օգոստոսը կրկին բախումների ամիս դարձավ:
1994 թվականին սառեցված հակամարտությունը դեռեւս լուծված չէ: Հայաստանը, չնայած չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, իրենն է համարում (Արցախը, ինչպես այն այստեղ կոչում են, բնակեցված է բացառապես հայերով):
Կուտակված լարվածությունը վերջին տարիներին բախումների է վերածվել, որը սպառնում է նոր հակամարտությամբ:
Սեպտեմբերի 2-ին ամբողջ Լեռնային Ղարաբաղը միավորվեց՝ տոնելու անկախության հռչակման 24-րդ տարեդարձը: Հանդիսավոր արարողությունը գլխավորում էր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, որը պարգեւներ հանձնեց հայրենիքի պաշտպաններին:
Իսկ սեպտեմբերի 13-ին փոքրիկ հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնք կհետեւեն մայիսի 3-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին: Հաշվի առնելով նախորդ փորձը՝ դրանցից հետո, ամենայն հավանականությամբ, նոր բախումներ կլինեն»: