Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը բաց կթողնի Դանիայի դեմ հանդիպումը
Спортtert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը:
ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը ֆեդերացիայի կայքին տեղեկացրել է, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը չի մասնակցի առաջիկա խաղին Սերբիա-Հայաստան հանդիպման ընթացքում ստացած մկանային վնասվածքի պատճառով: