Վիդալի հեռանալուց հետո Յուվենտուսը պետք է փոխի մարտավարությունը
Спортtert.am-ը գրում է.
Ոչ վաղ անցյալի անվանի ֆուտբոլիստ Էդգար Դավիդսը խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» ոչ հաջող մեկնարկի մասին:
«Պետք չէ անհանգստանալ, քանի որ 3-4 տարի բարձր մակարդակով խաղալուց հետո անկումը չի բացառվում: Կարևորն այն է, որ այս փուլը երկար չտևի:
Նոր ֆուտբոլիստներին հարմարվելու ժամանակ է հարկավոր: Չեմ կասկածում, որ այս մրցաշրջանում «Յուվենտուսը» կրկին բարձունքում է լինելու:
Կարևոր է, որ թիմում լինի խաղացող, ով շատ կոշտ կխլի գնդակը. Վիդալն այդ դիրքում աշխարհում լավագույններից էր: Նրա հեռանալուց հետո «Յուվենտուսը» պետք է փոխի մարտավարությունը»,- հոլանդացու խոսքերն է մեջբերել «Football Italia»-ն: