Մենք պետք է միասին լինենք դժվար պահերին. Գաել Անդոնյան
СпортՀայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Գաել Անդոնյանը Սերբիայի հավաքականից կրած պարտությունից հետո կոչ է արել դժվար պահերին լինել ազգային հավաքականի կողքին: «Մենք պետք է միասին լինենք դժվար պահերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել ֆուտբոլիստը:
Հայաստան-Դանիա հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում և սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: