Պաշտպան Հովհաննես Համբարձումյանի խոսքով հավաքականը պետք է վերականգնի հավատը երկրպագուների մոտ
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի կարծիքով հավաքականը պետք է հետ բերի երկրպագուների վստահությունը:
«Շատ դժվար է պարտությունից հետո վերականգնվելը, բայց տրամադրությունը նորմալ է: Ամեն ինչ անելու ենք, որ վերականգնենք երկրպագուների հավատը մեր նկատմամբ: Կարծում եմ լավ մարզավիճակում եմ, իսկ ինչ վերաբերվում է Մակեդոնիայի առաջնությանը, ապա մենք ունենք երկու մրցակից: Մենք պետք է երկրպագուներին ցույց տանք, որ կարող ենք խաղալ այնպես, ինչպես երկու տարի առաջ էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Համբարձումյանը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Հանրապետական մարզադաշտում: