Յուվենտուսում ինձ ամեն ինչ բավարարում է. Պոգբա
Спорт«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում ցանկանում են ձեռք է բերել մի շարք գրանդ ակումբներ, նշել է, որ մտադիր չէ քննարկել իր մարզական ապագան մինչ հաջորդ ամառ:
«Անցած ամառը ճիշտ ժամանակ չէր թիմը փոխելու համար: Կարծում եմ, որ կարող եմ շարունակել ելույթներս «Յուվենտուսի» կազմում, քանի որ ինձ այստեղ ամեն ինչ բավարարում է: Այս մրցաշրջանը կանցնի, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Այժմ լիովին կենտրոնացած եմ «Յուվենտուսում» ելույթներիս վրա»,- նշել է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը: