Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանն ինտերնետային մամուլի ազատության առումով աշխարհում 28-րդ տեղում է

 Երևանում անցկացվում է Հայկական ինտերնետ կառավարման առաջին համաժողովը, որի ուշադրության կենտրոնում են համացանցային անվտանգության, ցանցային չեզոքության, համացանցում հեղինակային իրավունքների պաշտպանության և այլ հարցեր: Սեպտեմբերի 7-8-ին անցկացվող համաժողովն իրականացվում է Ինտերնետ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ինտերնետ հանրություն» ՀԿ համագործակցությամբ։

Համաժողովին տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը շեշտեց ցանցային անվտանգության և ցանցային չեզոքության ապահովումը: «Ցանցային չեզոքությունն այն հիմնահարցերից է, որ այսօր տարբեր երկրներում գտնվում է քաղաքականություն մշակողների ու կարգավորող մարմինների ուշադրության կենտրոնում: Ցանցային չեզոքության հստակ սահմանումները տարբեր են, բայց համահունչ են Հայաստանում ընդունված սկզբունքների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամ բ` ասաց Գագիկ Թադևոսյանը` հավելելով, որ այդ սկզբունքի կիրառումը երաշխիք է երկրում դեմոկրատական զարգացման ու ազատ մրցակցության խթանման համար:

Նրա խոսքով` շարժական ցանցերի հնարավորությունները ոչ միշտ են բավարար ցանցի չեզոքությունն ապահովելու համար, ինչը պայմանավորված է բջջային կապի համար տրամադրված հաճախականության շերտերի սահմանափակ լինելու հետ: «Այս հարցն այսօր ամենաքննարկվողն է տարբեր երկրներում, որտեղ հեռահաղորդակցության ենթակառուցվածքներն առավել զարգացած են: Կարելի է ասել, որ Հայաստանը գտնվում է այդ երկրների շարքում, որոնցում բնակչության 99 տոկոսն հնարավորություն ունի միանալ ինտերներտին` 3G արձանագրությամբ»,-փաստեց փոխնախարարը:

Նա հույս հայտնեց, որ անցկացվող համաժողովը կօգնի, որպեսզի գտնվեն լուծումներ անվտանգ և չեզոք համացանցն իրականություն դարձնելու համար:

Անդրադառնալով համացանցի լայն սփռման պայմաններում նոր մեդիաների դերի բարձրացմանը` Գագիկ Թադևոսյանը նկատեց, որ այսօր դրանք դարձել են ավանդական լրատվության մրցակից: «Հարկ է նշել, որ Հայաստանը մամուլի ազատության տեսանկյունից ինտերնտում զբաղեցնում է 28-րդ տեղը: Սա հնարավոր է դարձել նոր մեդիաների առկայության և Հայաստանում դրանց ազատ զարգացման շնորհիվ»,- նշեց փոխնախարարը:

«Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը, անդրադառնալով փաստին, որ համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, նշեց, որ մի քիչ ուշացել են այդ հարցում, քանի որ այլ երկրներ արդեն մի քանի անգամ անցկացրել են: «Պետք է նշեմ, որ որոշ հարցերում էլ մենք առաջատար ենք, քանի որ կարողացել ենք ստեղծել բազմաշահառու ներկայություն: Մեզ հաջողվել է ստեղծել կառավորման այնպիսի հանձնաժողով, որը կարող է խոսել հանրության անունից ու որոշումներն էլ ընդունել հենց նրանց անունից: Ինտերնետի համաշխարհային կորպորացիան, որը զբաղվում է ինտերնետի անուններով ու հասցեներով, քարոզում է բազմաշահառու մոտեցումը համաշխարհային ինտերնետի կառավարման համար»,-ասաց Իգոր Մկրտումյանը:

«Հայաստանի ինտերնետ հանրության» նախագահի խոսքով` համաժողովի նպատակն է քննարկել և ուրվագծել մի քանի կարևոր խնդիրների լուծումները: Այդ խնդիրներից մեկը, ըստ նրա, Հայաստանի համացանցային տիրույթում փոքր ու միջին բիզնեսի շատ քիչ ներկայացվածությունն է: «Մեզ մոտ ՓՄՁ ընդամենը 23 հազար դոմեն է գրանցված, մինչդեռ Լիտվայում, Լեհաստանում 80-100 հազար դոմեն: Մենք 4-5 անգամ հետ ենք այդ երկրներից»,- նկատեց բանախոսը:

Նրա կողմից նախանշված հաջորդ կարևոր խնդիրը համացանցում անվտանգության հարցերն են: «Մենք պետք է ման գանք համընդհանուր լուծումներ, որպեսզի մասնագետների սակավության դեպքում էլ կարողանանք պայքարել նշյալ խնդիրների դեմ»,- նշեց Իգոր Մկրտումյանը` անդրադառնալով նաև համացանցում հեղինակային իրավունքների պաշտպանության հարցին:

Ինտերնետ հանրության եվրոպական Բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, հայ գործընկերներին միանալով ինտերնետային կապի միջոցով, հավաստեց, որ ընթանում է շատ կարևոր իրադարձություն: «Հայաստանի ինտերնետ հանրության» հետ 2014-ին հաստատված օրակարգով մեր աշխատանքը ընթացել է շատ արդյունավետ, դուք լավ արդյունքների եք հասել»,-ասաց Դոնկը:

Նրա խոսքով` ողջ համաշխարհային հանրությունը ներկայում կանգնած է լուրջ ճգնաժամերի առջև, որից էլ բխում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անվտանգության, զանգավածային տեղեկատվության, ցենզուրայի հարցերը: «Համացանցը ոչ միայն հնարավորություններ է տալիս, այլև խնդիրներ է իր հետ բերում:  Ոչ մի առանձին շահառու չի կարող լուծել այս խնդիրները, միայն համատեղ ջանքերով կարող ենք տալ երկարատև լուծումներ»,-նկատեց Ֆրեդերիկ Դոնկը:

Նա տեղեկացրեց, որ այս տարվա վերջին կայանալու է մեծ գագաթնաժողով, որի ժամանակ քննարկվելու են ինտերետային կապի և կառավարման հիմնահարցերը: «Հուսանք այդ հարցերը կքննարկվեն նաև Երևանում: Անհամբերությամբ սպասում եմ, թե ինչ արդյունքներ են տալու ձեր քննարկումները»,-հույս հայտնեց Դոնկը:

ICANN նախագահ և տնօրեն Ֆադի Շեհադեն կարևորեց «.հայ» հայատառ դոմենի իրագործումը: «Ես ղպտի եմ, ու ինձ համար շատ գնահատելի է, թե ինչպես եք դուք մտածում ձեր լեզվի մասին, ցանկանում պահպանել ձեր գեղեցիկ այբուբենը` «.հայ» դոմենի միջոցով փորձելով այն առաջ տանել ու դարձնել համաշխարհային դոմենային համակարգի կարևոր մասնիկ»,-նշեց Ֆադի Շեհադեն:

Երկօրյա համաժողովի ընթացքում սպասվում են զեկույցներ Հայաստանի հանրային թվային գրադարանի, իրերի ինտերնետի, ինտերնետում երեխաների պաշտպանության, մտավոր սեփականության և ինտերնետի նյութերին անարգել հասանելիության թեմաներով: 

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении