Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ԱԺ նախագահ

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով բելգիական պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունն ու երկխոսության զարգացումը, որը նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը:

Գալուստ Սահակյանը ողջունել է այս տարվա սկզբին Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանը ներկայացնող և բելգիական խմբի անդամ հանդիսացող պատգամավորների կողմից Հայաստանի հետ բարեկամության խմբի ստեղծումը: Փաստելով, որ մեր խորհրդարանում Հայաստան-Բելգիա բարեկամական խումբը վաղուց է գործում՝ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ բարեկամական խմբերի գործունեության ակտիվացումը լավագույնս կծառայի հայ-բելգիական բարեկամության խորացմանը և երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացմանը:

Անդրադառնալով այն փաստին, որ պատվիրակության այցն իրականանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում՝ ԱԺ նախագահը նշել է, որ 2015թ. ապրիլի 24-ին համայն առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի հետ նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է շարունակել պայքարը պատմական ճշմարտության վերականգնման համար, հասնել նրան, որ բոլոր երկրները ճանաչեն և դատապարտեն ցեղասպանությունը, որպեսզի այն երբևէ չկրկնվի:

Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից այս տարվա հուլիսին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությանբ, որով ամբողջացել է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: ԱԺ նախագահը նշել է, որ տեղյակ է պատվիրակության անդամների գործադրած ջանքերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման հարցում:

Անդրադառնալով պատվիրակության առաջիկա այցին Արցախ` Գալուստ Սահակյանը կարևորել է նման այցերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանի իրազեկման, այդ տեղեկություններն ու ստացած տպավորությունները գործընկերների հետ կիսելու տեսանկյունից: ԱԺ նախագահի խոսքով՝ այդպիսի այցերը չեզոքացնում են Արցախի տեղեկատվական մեկուսացվածությունը և լսելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. հակամարտության համապարփակ կարգավորման միակ արդարացի ուղին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Այն արտացոլված է նաև հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններում: ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության, ինչին շարունակ դեմ է արտահայտվում ադրբեջանական կողմը:

Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամներն իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար և փաստել, որ այսօր խորհրդարանում ունեցել են բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ: Պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ տեղեկացնելով, որ այն մեծ արձագանք է ստացել Բելգիայում, որտեղ թուրքական համայնքը բավականին ազդեցիկ է: Բելգիացի խորհրդարանականները նշել են, որ անհրաժեշտ է ընդլայնել Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը՝ դրա մեջ ներառելով Պոնտոսի հույների, ասորիների, սիրիացիների ցեղասպանությունը: Հյուրերը նշել են, որ ֆլամանդական խորհրդարանը նույնպես իր փոքր, բայց նշանակալի դերն ունեցավ բանաձևի ընդունման գործում:

Անդրադառնալով առաջիկա այցելությանը Արցախ՝ պատվիրակության անդամները նշել են, որ իրենց նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և ներկայացնել միջազգային հանրությանը իրական պատկերը:

Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը կրկին իր երախտագիտությունն է հայտնել մարդասիրական առաքելությամբ Հայաստան ժամանած բելգիացի խորհրդարանականներին և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին, ում ջանքերն անգնահատելի են ազգապահպանության, հայ ժողովրդի ձայնը Եվրոպայում լսելի դարձնելու գործում: 

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении