Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մասնագետները նոր մեդիայի կարգավորումը տեսնում են կրթման ու ինքնակարգավորման զարգացման մեջ

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը կարծում է, որ նոր մեդիաների ոլորտի իրավական կարգավորումը պետք է իրականացնել` հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը: Այս մասին Տիգրան Քոչարյանը խոսեց Հայկական ինտերնետ կառավարման առաջին համաժողովի ժամանակ, նոր մեդիային նվիրված քննարկման ընթացքում: Նրա խոսքով` այդ մեխանիզմների բացակայությունը պայմանավորված է նրանով, որ իրավաբանական ոլորտը չի հասցնում ամրագրել տեղեկատվական աշխարհում տեղի ունեցող զարգացումները: 

«Երբ իրավական կարգավորումներ մշակվեցին ավանդական լրատվամիջոցների համար, հայտնվեցին բլոգները, հետո սոցիալական ցանցերը, այժմ էլ զանգվածային ապատեղեկատվություն տարածողներն են: Այսպես, իրավական դաշտը «վազում» է տեխնոլոգիաների հետևից ու չի հասցնում»,- ընդգծեց Տիգրան Քոչարյանը:

Անդրադառնալով ռազմական դրության պայմաններում տեղեկատվության հաղորդման առանձնահատկություններին` բանախոսը նշեց, որ եթե հարցը վերաբերում է մարդու կյանքին, տվյալ դեպքում` զինվորի, սահմանամերձ տարածքներում ապրող բնակիչների, և ապատեղեկատվությունը բերում է նրան, որ մարդը տուժում է, ուրեմն դրանով պետք է անմիջականորեն երկրի Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվի: «Նման պայմաններում հակառակորդի համար մեկ խնդիրը խուճապ տարածելն է, եթե դա անում են հայկական լրատվամիջոցները, ուրեմն նրանք չեն կարող շարունակել գործել»,- կարծ իք հայտնեց Տիգրան Քոչարյանը:

Շարունակելով խոսքը նոր մեդիաների առանձնահատկության վերաբերյալ` Տիգրան Քոչարյանը նկատեց, որ ներկայում կարևորվում է ավելի շատ տեղեկատվության տարածման ձևը, քան աղբյուրը: 

«Սովորական մարդուն չի հետաքրքրում, թե ինքը որ լրատվամիջոցն է կարդում. տեղեկատվությունը սպառողին հասցնելու պայաններն են կարևոր, ոչ թե աղբյուրը: Մարդիկ կարդում են այն, ինչ «Ֆեյսբուք»-ն ու ընկերներն են առաջարկում: Եթե, որպես լրատվամիջոց, «Ֆեյսբուք»-ում ունես մեծ էջեր ու կարողանում ես տարածել արագ, դու շահում ես»,- նշեց նա:

Դաշտի կարգավորման խնդրին անդրադառնալով` Տիգրան Քոչարյանը նկատեց, որ աշխարհում ու Հայաստանում նոր մեդիայի զարգացումն իրականանում է չկարգավորված համակարգում, գործընթացները գնում են դեպի քաոս: 

«Լուծումներ կան, բայց մեկ միասնական լուծում չկա: Մեր պարագայում պետք է հաշվի առնել ազգային առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը ու լրատվական ու իրավական համակարգը կառուցել ազգային անվտանգության պահանջի, ոչ թե միջազգային փորձի հիման վրա»,- շեշտեց Տիգրան Քոչարյանը:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, ով ևս մասնակցում էր քննարկմանը, նկատեց, որ արտակարգ իրավիճակներում պետք է գործի պետական կարգավորումը` սահմանափակելով բոլոր տեսակի  ազատությունները: Մնացած դեպքերում` ըստ Նիկոլայ Գրիգորյանի, պետք է գործի ինքնակարգավորման սկզբունքը: Նա նշեց, որ որոշ լրատվամիջոցներ և այդպիսի հավակնություններ ունեցող աղբյուրներ իրենց գործունեությամբ անվստահության մթնոլորտ են ստեղծել գրավոր խոսքի նկատմամբ: 

«Բոլորին խորհուրդ կտայի, որ միասին լծվենք մի գործի, որ կոչվում է լրատվամիջոցների կրթում: Սխալ սկզբունքներով աշխատող լրատվամիջոցների մեծ մասը ոչ թե կաշառված է, այլ անգրագետ, նրանց կրթելու, դաշտում լավ օրինակներ ցույց տալու անհրաժեշտություն կա»,- ընդգծեց Նիկոլայ Գրիգորյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի վստահեցմամբ` մարտահրավերներ կան թե հին, թե նոր մեդիայի դաշտում: Նրա դիտարկմամբ` կոնֆլիկտ է առաջանում, երբ երկու շահեր բախվում են իրար: «Առաջինը հանրային շահն է, որ ցանկացած տեղեկատվություն արագ ու ազատ տարածվի, հնարավորինս լայն շերտի համար հասանելի լինի: Բայց կան նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց շահերը, որոնք կարող են տեղեկատվության անագրել տարածման դեպքում խախտվել»,- փաստեց Բորիս Նավասարդյանը:

Նրա դիտարկմամբ` զանգվածային լրատվության տարածումը վերահսկելու արդյունավետ միջոց է կամավոր ինքնակարգավորումը, երբ տեղեկատվական դաշտի բոլոր խաղացողները կամավոր միանում են որոշակի նորմերի: 

«Շատերը, իհարկե, չեն ցանկանա միանալ, դրա համար պետք է համակարգ, որը ցույցը կտա` ով է միացել, իսկ այդ տեղեկատվությունը հասանելի կլինի հանրության համար, որպեսզի այն իմանա` որ լրատվամիջոցին կարելի է վստահել, որին` ոչ: Այստեղից գալիս է մեդիագրագիտության խնդիրը. մարդիկ պետք է հասկանան` ինչպես տարանջատել պատասխանատու ԶԼՄ-ին ոչ պատասխանտուից»,- հայտնեց մասնագետը:

Բորիս Նավասարդյանը, խոսելով համացանցային մեդիայի տիրույթում հեղինակային իրավունքի պաշտպանության մասին` նշեց, որ իրավական արգելափակումներով հարցը չի լուծվում, քանի որ շրջանցման հնարավորությունները միշտ ավելի մեծ են լինում: 

«Այստեղից ռոմանտիկ գաղափար է  առաջ գալիս, որ պետք է համագործակցել հիմնական սոցիալական ցանցերի ու որոնման համակարգերի հետ, որպեսզի օրիգինալ ստեղծագործություն ստեղծողները խրախուսվեն»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Սեպտեմբերի 7-8-ին անցկացվում է Հայկական ինտերնետ կառավարման առաջին համաժողովը: Երկօրյա համաժողովի ընթացքում սպասվում են զեկույցներ Հայաստանի հանրային թվային գրադարանի, իրերի ինտերնետի, ինտերնետում երեխաների պաշտպանության, մտավոր սեփականության և ինտերնետի նյութերին անարգել հասանելիության թեմաներով: 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении