Կարեն Գրիգորյանը զիջել է առաջատարի դիրքերը
СпортՇախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը զիջել է առաջատարի դիրքը աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում Գրիգորյանն անսպասելի պարտություն է կրել Դուդա Յանից: Այս տուրից հետո Հայաստանի չեմպիոնը զիջել է դիրքերը` հայտնվելով 3-րդ հորիզոնականում և այժմ ունի 4,5 միավոր: Հայաստանի կանանց չեմպիոն Սուսաննա Գաբոյանն ունի միայն 3,5 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և կեզրափակվի սեպտեմբերի 15-ին: