Արտակ Օսեյանը ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի պարտության պատճառ է համարում զգոնության պակասը
СпортՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի կարծիքով` հավաքականը Ռումինիայի թիմին պարտվեց զգոնության պակասի պատճառով:
«Մենք լավ սկսեցինք խաղը, սակայն զգոնության պակասի պատճառը հակառակորդն էր: Կարծում եմ, երկրորդ կեսում բարձր էր մեր զգանոցությունը, քանի որ թիմը հագեցած ֆուտբոլ խաղաց, ընդամենը մի քանի պահերը որոշիչ եղան: Հրահանգ էր եղել փոփոխվել դիրքերով, եթե դրա կարիքը լիներ: Նորեկները դեռևս փաստաթղթային խնդիրներ ունեն, հուսամ` հաջորդ խաղում կլինեն: Վերջնամասի փոփոխությունը իր արդյունքը տվեց: Մենք հիմնական աշխատանքը տանում ենք մարտավարության և հոգեբանության ուղղությամբ»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը:
Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստիան Դուլկայի խոսքով` ռումինացիները հաղթեցին, քանի որ լավ էին խաղում: «Մենք լավ խաղացինք: Դա կարևոր էր մեզ համար, և մենք հաղթեցինք: Հայաստանի հավաքականը լավ խաղացողների ունի: Մենք ծանոթ էինք հավաքակականին, քանի որ նախորդ խաղում հաղթել էինք 3-0 հաշվով: Հավաքկանաը լավն էր, սակայն, որպես, մեկ մարմին լավ չի գործում»,- ընդգծեց ռումինացի մարզիչը:
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 2-3 հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն` Եվրոպայի առաջնության ընտրական խաղում: