Կարեն Գրիգորյանը շարունակում է զիջել դիրքերն աշխարհի առաջնությունում
СпортՇախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը շարունակում է զիջել դիրքերն աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Գրիգորյանն անսպասելի պարտություն է կրել Ուլվի Բաջարանից: Այս տուրից հետո Հայաստանի չեմպիոնը զիջել է դիրքերը` հայտնվելով 8-րդ հորիզոնականում և այժմ ունի միայն 4,5 միավոր: Հայաստանի կանանց չեմպիոն Սուսաննա Գաբոյանն ունի միայն 3,5 միավոր և զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը:
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և կեզրափակվի սեպտեմբերի 15-ին: