Բասկետբոլի ՀՀ հավաքականի սփյուռքահայ խաղացողներին կտրամադրվի տարկետում
СпортՀՀ կառավարությունը բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող մի խումբ սփյուռքահայ բասկետբոլիստների պարտադիր զինվորական ծառայությունից ստարկետում կտարամադրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում:
Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովը, Արկադի Սամվելի Սուրուջյանը, Արտյոմ Սամվելի Տավակալյանը, Էդգար Սամվելի Բաբայանը, Կիրիլ Սուրենի Հարությունյանը, Մհեր Ալեքսանի Պետրոսյանը, Միքաել Արայի Պողոսյանը, Ռաֆիկ Ստեփանի Ուզունյանը, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինը և Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովը հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում, իսկ Ռիչարդ Ջոսեֆ Արթուրի Էլմոյանը` ՀՀ հանրապետական զինվորական կոմիսարիատում: