Մաքսիմ Մանուկյանն աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտեց առանց լուրջ արդյունքի
СпортՀունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանն աշխարհի առաջնությունում ոչ մի լուրջ արդյունքի չհասավ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնությունում 85 կգ քաշային Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Դավիդ Չեկվաձեին: Նա զիջեց 3:5 հաշվով:
Մինչև այժմ հանդես եկած 7 ըմբիշներից միայն Արթուր Ալեքսանյանին հաջողվեց հռչակվել աշխարհի չեմպիոն: Մեդալ նվաճելուն շատ մոտ էր նաև Միհրան Հարությունյանը, սակայն նրա նկատմամբ մրցավարներն անբարյացակամ էին թե՛ կիսաեզրափակիչ, թե՛ բրոնզե մեդալի համար գոտեմարտերում: Նշված երկու ըմբիշները ձեռք բերեցին նաև 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: