«Ալաշկերտ»-ը խզել է պայմանագիրը պաշտպան Սերգեյ Ուսենիանի հետ
СпортԵրևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է հերթական ֆուտբոլիստ ծառայություններից:
«Ալաշկերտ»-ի 28-ամյա պաշտպան Սերգեյ Ուսենիան, ով ձմեռային տրանսֆերային պատահունի ժամանակ «Ալաշկերտ» էր տեղափոխվել Բելառուսի «Գորոդեա» ակումբից, փոխադարձ հանաձայնությամբ խզել է պայմանագիրն ակումբի հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի հինգ տուրերից հետո «Ալաշկերտ»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ունի 11 միավոր: 10 միավոր ունի «Շիրակ»-ը, իսկ «Փյունիկ»-ը` 8: