Կարեն Գրիգորյան յոթ տուրերից հետո 9-րդ տեղում է
СпортՇախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը շարունակում է զիջել դիրքերն աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց գերմանացի Մատիաս Բլուբաույի հետ: Այս տուրից հետո Հայաստանի չեմպիոնը զիջել է դիրքերը` հայտնվելով 9-րդ հորիզոնականում և այժմ ունի միայն 5 միավոր: Հայաստանի կանանց չեմպիոն Սուսաննա Գաբոյանն ունի միայն 4,5 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և կեզրափակվի սեպտեմբերի 15-ին: