Ուզում եմ ամեն կերպ լավ հանդես գալ. Լևոն Արոնյանը` Բաքվում մեկնարկող գավաթի խաղարկության մասին
СпортՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն արդեն Բաքվում է և խոսել է սեպտեմբերի 11-ին մեկնարկող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մասին:
«Ուզում եմ ամեն կերպ լավ հանդես գալ գավաթի խաղարկությունում: Ինձ համար հիմնական մրցակից եմ համարում Թեյմուրադ Ռաջաբովին և Շաքրիյար Մամեդյարովին: Թեպետ այս մրցաշարի ժամանակացույցը սեղմ է, բայց կցանկանայի զբոսնել Բաքվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի խոսքերն է մեջբերում ադրբեջանական Azerisport կայքը:
Բաքվում սեպտեմբերի 11-ին մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Լևոն Արոնյանը կմրցի Միխայել Վայդենկելերի հետ (Լյուքսեմբուրգ), Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի Մատեուշ Բարտելը (Լեհաստան), Սամվել Տեր-Սահակյանը կխաղա Նիկիտա Վիտյուգովի (Ռուսաստան), Հրանտ Մելքումյանը կմրցի Գատա Կամսկու (ԱՄՆ) հետ: