Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՃՇՀԱՀ-ում շահագործման են հանձնվել արդիականացված նոր արվեստանոցներ և լաբորատորիաներ

Առաջնորդվելով կրթության բարձր որակն ապահովում են նաև պայմանները կարգախոսով`Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ձեռնամուխ էր եղել կապիտալ շինարարության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՃՇՀԱՀ-ի մամուլի ծառայությունից, բուհում 2015-ի սեպտեմբերի 11-ին շահագործման են հանձնվել հիմնանորոգված և արդիականացված նոր արվեստանոցներ և լաբորատորիաներ՝ հագեցված նորագույն տե խնոլոգիաներով։

«Աշխարհի շարժիչ ուժը գիտությունն է, որը սկիզբ է առնում բուհական համակարգից: Մեր խնդիրն է ապահովել ոչ միայն կրթական բարձրակարգ ծրագրեր, այլ նաև ստեղծել պայմաններ այդ ծրագրերը պատշաճ կերպով իրականացնելու համար։ Այդ պատասխանատու և կարևոր գործում մենք մենակ չենք եղել։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և իհարկե մեր համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչպես նաև մեզ աջակցող բոլոր կազմակերպություներին` իրենց ներդրած ավանդի համար»,- իր ելույթի խոսքում նշել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը։

Աշխատանքներն իրականացվել են 2 փուլով։ Առաջին փուլում կիսանկուղային աջ հատվածի հարկում կառուցվել է միջնահարկային ծածկ` այն վերածելով 2 հարկանի շինության։ Կապիտալ հիմնանորոգվել և փոխվել են էլեկտրամատակարարման, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերը։ Ավելացել է նոր փայտե աստիճանավանդակ։ Հատակները երեսպատվել են կերամիկական սալիկներով։ Ներդրվել են նոր գույք և անհրաժեշտ բոլոր սարքավորումները։ Այս հատվածում ձևավորվել են քանդակի և դիզայնի նոր արվեստանոցները։

Երկրորդ փուլում կառուցվել են քիմիայի, նյութերի դիմադրության և ՋԳՄՕ-ի նոր լաբորատորիաներ, կից ավելացվել են նաև բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած լսարաններ։ Այս հատվածում սեսմակայունության ապահովման նպատակով իրականացվել են պատերի, սյուների, առաստաղների ամրացման աշխատանքներ։ Հատակներն ամբողջությամբ երեսպատվել են բնական գրանիտե սալիկներով: Համալսարանի ձախ թևի երկրորդ աստիճանավանդակն ամրացվել է մետաղական կոնստրուկցիաներով: Ամբողջությամբ վերանորոգվել է աստիճանավանդակը։ Ընդհանուր առմամբ` շինարարական աշխատանքներն իրականացվել են  500 քմ մակերեսով տարածքում։

Կապիտալ շինարարությունը, նոր արվեստանոցները, լաբորատորիաները, լսարանների ստեղծումը, գույքով և սարքավորումներով հագեցումը և վերանորոգումն իրականացվել են «Ճարտարապետության և շինարարության կրթության աջակցության» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Շինարարների միության  անդամ կազմակերպությունների աջակցությամբ։ Հատկանշական է, որ աշխատանքներում իրենց ավանդն են ներդրել համալսարանի վաղեմի շրջանավարտները` ի դեմս անհատ բարերարների և «Հայկապալ», « Հորիզոն» շինարարական կազմակերպություների:  

Աշխատանքներում ներդրում է իրականացրել նաև ՃՇՀԱՀ-ը։

Կարևորելով բարձր տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում` համալսարանը ձեռք է բերել Trimble UX5 սարքը, որը կիրառական է ոչ միայն ուսումնագործնական ժամերին, այլև լայն կիրառություն կարող է ունենալ տնտեսության մի շարք ոլորտներում: Trimble UX5 սարքը նախատեսված է օդային տվյալների և նկարների արագ և անվտանգ հավաքագրման համար։ Այն թույլ է տալիս բարձր մակարդակով կազմակերպել ուսումնադասախոսական պրոցեսները, որի ընթացքում ուսանողը հնարավորություն է ունենում կրթություն ստանալ նորագույն տեխնոլոգիաների և ծրագրային փաթեթների կիրառման միջոցովÖ ‰

Սարքավորումը հնարավորություն է տալիս կատարել լուսանկարահանում տարբեր բարձությունների ընթացքում, իրականացնել օբյեկտի մանրամասն ուսումնասիրություն` անկախ նրանից` օբյեկտը գծային է, թե լոկալ, կատարում է ուսումնասիրություններ մեծ մակերեսներում և խնայում է աշխատաժամանակը։ Սարքի քաղաքացիական օգտագործման ոլորտները խիստ բազմազան են. տարածքների մոնիթորինգ (անտառային և գյուղատնտեսական հողատարածքներ), քարտեզագրում, հնագիտական պեղումների բնութագրում,շինարարության հետազննում:

Սարքի կիրառումն անհրաժեշտ է նաև բնապահպանական գործընթացի ժամանակ։ Բարձր արտադրողականությամբ և միջոցների խնայմամբ հնարավոր է պարզել աղակալված, ոռոգվող հողերի մակերեսները, ճշտել անտառների և աղտոտված տարածքների եզրագծերը։ Ունենալով մեծ գրաֆիկական սենսոր` ֆոտոգրամետրիկ առավելագույն ճշտության առկայության դեպքում UX5 ապահովում է բարձր որակ, հարուստ երանգներ, պատկերների պարզություն` անկախ եղանակային պայմաններից։ Օժտված լինելով 16․1 մեգապիկսել թույլտվության տեսախցիկով և հատուկ մասնագիտացված օբյեկտիվով, այն հնարավորություն է տալիս ստ անալ տվյալներ 24սմ թույլատվությամբ։

Սարքի հետ օգտագործվող ծրագրային փաթեթը հնարավորություն է տալիս ստեղծել 3D քարտեզներ, որոնք կարող են օգտագործվել  ծավալների որոշման, հողային աշխատանքների պլանավորման, գծային օբյեկտների հանութագրման և մի շարք այլ գործողությունների իրականացնելու համար։ Trimble Bussines կենտրոնը թույլ է տալիս ստեղծել տեղանքի օրթոֆոտոպլան, որն օգտագործվում է անտառային տարածքների նախագծման, հողային սեփականությունների սահմանների տրման և շինարարական աշխատանքների հետազոտման նպատակներով։ Սարքը մեծ կիրառություն ունի նաև տարբեր տեսակի խոշորամասշտաբ նախագծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении