Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը հանձնեցին Կարեն Բեքարյանին
ПолитикаNews.am-ը գրում է.
Արփինե Հովհաննիսյանի փոխարեն պատգամավորական մանդատը հանձնեցին «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանին:
NEWS.am-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հանձնաժողովը կազմել է ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ Կարեն Բեքարյանին, տալու մասին արձանագրություն:
Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 4-ին նշանակվել է արդարադատության նախարար: