Լուի վան Գալ. Ես չէի ցանկանում վաճառել դե Խեային
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Չնայած «Ռեալ» տեղափոխության մասին լուրերին, ես մինչև վերջ հույս եմ ունեցել, որ դե Խեան չի հեռանա: Ես չէի ցանկանում վաճառել նրան, արդյունքում մենք չվաճառեցինք: Շատ ուրախ եմ, որ Դավիդը մնում է, չէ՞ որ նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Անցյալ տարի նա իմ լավագույն խաղացողն էր: Այդպես նրան ճանաչեցին ոչ միայն երկրապագուները, այլև թիմակիցները: Սա իսկական երջանիկ ավարտ է:
Երբեք չեմ մտածել նրա տեղափոխության մասին: Պարզապես վերլուծում էի շրջանառվող լուրերը: «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին հարցել եմ՝ իսկապես դե Խեայի տրանսֆերի վերաբերյալ փաստաթղթերն ուշ են ուղարկել «Ռեալին»: Նա պատասխանել է, որ ոչ: Ինձ համար այդքանը բավարար էր: Ես միայն մտածում էի, որ տեղի ունեցածի պատճառով Դավիդը տանջվում է, բայց այդպիսին է ֆուտբոլային աշխարհը, խենթ աշխարհը, որը ես չեմ կարող փոխել,-Լուի վան Գալի խոսքը մեջբերված է «Sky Sport»-ից: