Ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը ևս պարտվեց աշխարհի առաջնությունում
СпортԼաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնության ազատ ոճի ըմբիշներից պայքարի մեջ մտան 61, 86 եւ 97 կգ քաշային ըմբիշները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 86 կգ քաշային կարգում Մուսա Մուրթազալիևը հենց որակավորման փուլում պարտվեց ֆին Վիլի Տապանի Հեինոյին 2:3 հաշվով։ Այնուհետ հետագա պայքարից դուրս մնաց 97 կգ քաշային Էդգար Ենոքյան, ով 1/16 եզրափակչում զիջեց կորեացի Ջաեգանգ Կիմին: Վերջինը պայքարը ավարտեց Վոլոդյա Ֆրանգուլյանն, ով հասավ մինչև քառորդ եզրափակիչ և զիջեց բուլղար Վլադիմիր Դուբովին:
Ֆրանգուլյանը հնարավորություն կունենա պայքարել բրոնզի համար, եթե Դուբովը դուրս գա կիսաեզրափակիչ: