Ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը կպայքարեն Հայաստանը ներկայացնող 3 ըմբիշներ
СпортԸմբշամարտի աշխարհի առաջնություն մրցումային վերջին օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ:
Արմենպրեսի հաղորդմամբ` Լաս Վեգասում գորգ դուրս կգան 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը և գերծանր քաշային Լևան Բերյանիձեն:
Նախօրեին Հայաստանը ներկայացնող ըմբիշներից կրկին ոչ մեկ մեդալ կամ Օլիմպիական խաղերի վարկանիշ չվաստակեց: 86 կգ քաշային կարգում Մուսա Մուրթազալիևը հենց որակավորման փուլում պարտվեց ֆին Վիլի Տապանի Հեինոյին 2:3 հաշվով։ Այնուհետ հետագա պայքարից դուրս մնաց 97 կգ քաշային Էդգար Ենոքյան, ով 1/16 եզրափակչում զիջեց կորեացի Ջաեգանգ Կիմին: Վերջինը պայքարը ավարտեց Վոլոդյա Ֆրանգուլյանն, ով հասավ մինչև քառորդ եզրափակիչ և զիջեց բուլղար Վլադիմիր Դուբովին: