Ռոնալդուն գերազանցեց Ռաուլի ռեկորդը
Спорт«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Իսպանիայի առաջնության երրորդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ խաղում դառնալով պենտա-տրիկի հեղինակ, գերազանցեց մադրիդյան ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալես Բլանկոյի ռեկորդը: Ռաուլն Իսպանիայի առաջնությունում խփել էր 228 գոլ, իսկ Ռոնալդուն շրջանցեց իսպանացուն և այժմ իր ակտիվում ունի 230 գոլ: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է, ով խփել է 286 գոլ
Բացի այդ, Ռոնալդուն դարձավ երրորդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է Իսպանիայի առաջնության արտագնա խաղում 5 գոլ խփել: Հեռավոր 1959 թվականին նման հաջողության հասել է «Ատլետիկի» ֆուտբոլիստ Արմանդո Մերոդիոն, ով 5 գոլ խփել է «Օսասունայի» դարպասը (8:1), իսկ 1996 թվականին «Վալյադոլիդի» հարձակվող Ալեն Պետերնացը պենտա-տրիկ է ձևակերպել «Օվյեդոյի» հետ խաղում (8:3):
«Ռեալի»՝ Իսպանիայի առաջնությունում լավագույն ռմբարկուները ներկայացված են ստորև.

Նշենք նաև, որ այս պենտա-տրիկը Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայում երկրորդն էր. ևս մեկ անգամ մեկ խաղում խփած 5 գոլով Ռոնալդուն աչքի էր ընկել Իսպանիայի նախորդ առաջնությունում՝ «Գրանադայի» դեմ խաղում, երբ «Ռեալը» 9:1 հաշվով հաղթանակ տոնեց: