US Open. Ֆեդերերի փայլուն ցուցանիշերը
СпортՇվեյցարացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը, ԱՄՆ-ի Բաց առաջնության կիսաեզրափակչում 6:4, 6:3, 6:1 հաշվով հաղթելով հայրենակցին՝ Ստեն Վավրինկային, կարիերայի ընթացքում չորրորդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ՝ ոչ մի սեթ մրցակցին չզիջելով։ Ֆեդերերը նման ցուցանիշ չէր ունեցել «Ուիլմբլդոն 2008»-ից հետո։
Բացի այդ, շվեյցարացին կրկնել է իր կարիերայում անընդմեջ հաղթած սեթերի երկարությամբ երրորդ շարքը՝ 28 սեթ։ Նրա կարիերայում անպարտելի սեթերի ամենաերկար շարքը 31 է։
34-ամյա Ֆեդերերը նաև US Open-ի եզրափակիչների ամենատարեց մասնակիցն է 2005 թ,-ից սկսած, երբ եզրափակչում հանդես էր եկել 35-ամյա Անդրե Աղասին։