Ազատ ոճային ըմբիշները աշխարհի առաջնությունում միայն մեկ օլիմպիական ուղեգիր նվաճեցին
СпортԼաս Վեգասում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներին հաջողվեց միայն մեկ օլիմպիական ուղեգիր նվաճել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը առաջին գոտեմարտում 3:4 հաշվով զիջեց թուրք Սեզար Ակգուլին: Հայաստանի մյուս ներկյացուցիչը 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը 1/16 եզրափակիչում 10:0 հաշվով հաղթեց հարավաֆրիկացի Վիլհելմ Մեյերի, բայց պարտվեց կուբացի Լիվան Լոպեսին 0-6 հաշվով:
125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն միակն է, ով կարողացավ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Նա 1/16 եզրափակիչում 8:2 հաշվով գերազանցեց Նիկ Մատուհինից: 1/8 եզրափակիչում զիջեց 2:4 հաշվով Տահա Ակգուլին: Սփոփիչ փուլի առաջին գոտեմարտում նա 11-0 հաշվով հաղթեց իսպանացի Խավիեր Կուբային: