Ռոնալդուն հրեշ է. Մադրիդի Ռեալի և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոս
Спортtert..am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Պրիմերայի երրորդ տուրում կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակը (6։0)։ Այդ խաղում «արքայական ակումբի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել էր պենտա-թրիկի հեղինակ։
«Կատարյալ խաղ էր. կարողացանք անառիկ պահել դարպասը եւ երեք միավոր վաստակել։ Հրեշ Ռոնալդուն, ով 5 գոլ է խփել, շատ լավն էր այսօր»,- թվիթերյան իր էջում գրել է 29-ամյա ֆուտբոլիստը։
