Չելսին ինձ պաշտոնանակ չի անի. Մոուրինյո
Спорт«Ես դժգոհ եմ, և ուրախ եմ, որ դժգոհ եմ: Եթե ես գոհ լինեի, որ մենք պարտվում ենք, ապա արդեն այլ Մոուրինյո կլինեի: Չեմ ցանկանում փոխվել: Ուրախ չեմ ընթացիկ իրավիճակի կապակցությամբ, բայց այժմ աշխատում եմ ավելի ջանասիրաբար, քան երբեք: Լավատեսորեն եմ տրամադրված, որովհետև վստահում եմ իմ ֆուտբոլիստներին, իսկ նրանք` ինձ: Միասին մենք կհաղթահարենք դժվարությունները:
Ոչ մի պարագայում չեմ պատրաստվում հեռանալ «Չելսիից»: Ակումբը նույնպես չի ցանկանում, որ հեռանամ: «Չելսին» ինձ պաշտոնանկ չի անի: Եթե ինչ-որ մեկն այլ կերպ է մտածում, ապա նա ծանոթ չէ իրավիճակին:
Մենք միայն մեկ խնդիր ունենք. չենք հասնում այն արդյունքին, որն ակնկալում ենք»,- ասել է պորտուգալացի մասնագետը: